ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Շուշիի խայտառակ հռչակագիրն ու Հայաստանի արձագանքը»

«Շուշիի խայտառակ հռչակագիրն ու Հայաստանի արձագանքը»
13.07.2022 | 07:22

Ակնհայտ է, որ ցանկացած պետական պաշտոն զբաղեցնող պետք է պատասխանատու լինի իր հայտարարությունների համար. ավելին` ամենաբարձր պաշտոն զբաղեցնողի դեպքում այդ նշաձողը շատ ավելի բարձր է լինում: Հրապարակայնորեն քանիցս հայտարարվել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող մեկուսի դիտարկվել 44-օրյա պատերազմի հանգամանքներից ելնելով Թուրքիայի դերակատարումից:


Իհարկե, եկեք վերհիշենք հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները.
«Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը». 02.10.2020;
«Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո»: 02.10.2020;
«Եվ հիմա Թուրքիան ամենևին էլ Ղարաբաղի հարց չի լուծում: Թուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը, որովհետև Հարավային Կովկասում Հայաստանը և հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք:»: 13.10.2020:


Իսկ հիմա արձանագրենք. նշվածի վերաբերյալ ոչ մի գործողություն, ոչ մի հետևողականություն, Թուրքիայի քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն, Շուշիի խայտառակ հռչակագիր ու Հայաստանի արձագանքը. 11.07.2022` «Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ»:


Արամ Վարդևանյան

Դիտվել է՝ 18081

Մեկնաբանություններ